Այդ մարդիկ պրոքսիներ են, ԱԳՆ-ում եղել են Լավրովի ժուչոկը
Հայաստանը պետք է ակտիվացնի իր հարաբերությունները գործող անվտանգային համակարգում։ Այսպիսի հայտարարություն է տարածել «Դիվանագետների համահայկական խորհուրդը»։ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը խորհուրդ տվեց հայտարարության վերջում ավելացնել՝ «մեզ էլ ինչ կտաք՝ կտաք»։ Նախկին դիվանագետները խորհուրդ են տալիս նաև միջնորդ ներգրավել հայ-ադրբեջանական բանակցություններում՝ նկատի ունենալով ՌԴ-ին։ Մեհրաբյանը նկատեց, որ դրանք երկկողմ են ձևակերպվում, իրականում, սակայն, դրանք երկկողմ չեն։ Այն, ինչ ձեռք է բերվում, բերվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմերի մեծ ազդեցության ներքո: «Կան նաև անգլերեն լավ իմացող ռուսասերներ, որոնք կտրուկ դարձել են չինամեռ։ Պարզ է, չէ՞, ինչի համար։ Որովհետև իրենց հետաքրքրում է մի բան՝ իրենք սպասարկում են ավտորիտար ինտերնացիոնալի շահերը։ Իրենց տեսակետից՝ Հայաստանում ժողովրդավարությունը պետք է թիրախավորել, այլասերել, դեֆորմացնել, պետք է մինչև քոքը մաշեցնել, մարդկանց հիասթափեցնել»,- նշեց նա։  Այս ուժերը, ըստ Մեհրաբյանի, հետախուզա-դիվերսիոն գործունեություն են ծավալում Հայաստանում՝ ՌԴ շահերի համար։ «Սրանք պրոքսիներ են։ Էս մարդիկ հավաքագրված են՝ առնվազն գաղափարապես։ Դրանք ԱԳՆ-ում եղել են Լավրովի ժուչոկը՝ իրենց Էդիկ Նալբանդյանի հետ միասին»,- ասաց քաղաքագետը։ Մանրամասն՝ տեսանյութում Վովա Հակոբյան